կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության փոխգնդապետը մահացել է

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության փոխգնդապետը մահացել է

Երեկ՝ մարտի 10-ին, «Միքայելյան»  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին: Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արտյոմ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված  КамАЗ մակնիշի բեռնատարին:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման  բաժանմունքի ավագ հետաքննիչ  Գևորգ Մինասյանը, ում կողմից  փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կոչումով փախգնդապետ էր: 

  • Կիսվել: