շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը

Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովը:

««Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը գիտության առևտրայնացման հնարավորությունների լայն հարթակ է, որի նպատակն է իր շուրջ համախմբել գիտնականներին, ձեռներեցներին, ներդրողներին, նորարարներին և ուսանողներին՝ խթանելու փոխգործակցությունը և բացահայտելու գիտական նորարարությունների առևտրայնացման հնարավորությունները։

Այս տարի համաժողովի հիմնական բանախոսներից է լինելու նշանավոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://tinyurl.com/2tavbcbx»,- նշվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: