շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող նախկին բենզալցակայանի տարածքում բենզինի բաքեր են այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու բենզալցակայանի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը և ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել են մի քանի դատարկ բաքեր:

  • Կիսվել: