ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում «Ford Transit» մակնիշի 3 ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

Երևանում «Ford Transit» մակնիշի 3 ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

Հունիսի 20-ին, ժամը 01։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել է 3 հատ չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

  • Կիսվել: