շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային հեռարձակումը

Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային հեռարձակումը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:

Այդ ընթացքում մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

  • Կիսվել: