Երևանում բախվել են Opel Zafira-ն ու Nissan Tiida-ն. Nissan-ն էլ բախվել է ծառին և մասամբ հայտնվել մայթին. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 18:20-ի սահմաններում Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի 36 RC 805 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 XD 003 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Nissan-ը բախվել է ծառին և մասամբ հայտնվել մայթին:


