հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում բախվել են  Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Elantra և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել  է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հշրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: