ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում բախվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական Volkswagen Phaeton-ն ու Nissan March-ը (տեսանյութ)

Երևանում բախվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական Volkswagen Phaeton-ն ու Nissan March-ը (տեսանյութ)

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։ 

 

  • Կիսվել: