Երևանում այրվել է «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենա
Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 53 շենքի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։50-ին, մարվել՝ 04։07-ին։ Այրվել է «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենա։


