երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանը

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանը

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է:

  • Կիսվել: