ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում ավտոտնակում «ПМН-2» տիպի հակահետևակային ական է հայտնաբերվել

Երևանում ավտոտնակում «ПМН-2» տիպի հակահետևակային ական է հայտնաբերվել

Հունիսի 14-ին, ժամը 15:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում ական է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПМН-2» տիպի հակահետևակային ական է։

Ինժեներասակրավորական ջոկատն ականը տեղափոխել է N զորամասի հրաձգարան և պայթեցման եղանակով վնասազերծել։

  • Կիսվել: