Երևանում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներ չկան
Հունիսի 23-ին՝ ժամը 07։19-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում կայանված մի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Սարկավագի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում, նախնական տվյալներով՝ գազով շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Վնասվել են ավտոմեքենան և մոտակայքում գտնվող դեղատան երկաթյա ծածկը:
Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Վարորդը տեղում ստացել է առաջին օգնություն։