ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 41-ամյա Կարեն Միքայելյան վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները;

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դեպքի վայրից պետք է հեռացվի ավտոքարշակի միջոցով։

  • Կիսվել: