ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում 28-ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա

Երևանում 28-ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Խաչիկյանը իր վարած BMW X6 մակնիշի 06 XX 606 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Ավետիսյան փողոց խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չյկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Թագվոր Թագվորյանն ու Կարեն Գևորգյանը Փաստի առթիվ նույն դասակի տեսուչ Սամվել Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

  • Կիսվել: