շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում 22-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա բախվել մեկ այլ մեքենայի

Երևանում 22-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա բախվել մեկ այլ մեքենայի

Օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Ավանդական բժշկության համալսարան-գիտաբժշկական կենտրոնի հարևանությամբ, Երևանի բնակիչ, 22-ամյա Արտավազդ Անդրեասյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի, ապա բախվել Երևանի բնակիչ, 63-ամյա Աշոտ Ադամյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։ 

  • Կիսվել: