ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած. ԱՆ

Պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած. ԱՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
 
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
 
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է:
 
Ունենք 6 մահ:
 
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: 

  • Կիսվել: