ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանի քաղաքապետարանի 2020 թ-ի բյուջեում աշխատավարձերի մասով մանիպուլյացիա կա. Հռիփսիմե Առաքելյան

Երևանի քաղաքապետարանի 2020 թ-ի բյուջեում աշխատավարձերի մասով մանիպուլյացիա կա. Հռիփսիմե Առաքելյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը  քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեի վերաբերյալ ունի բազմաթիվ առաջարկներ և դիտողություններ։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

Նա նշեց, որ մոտ 10 օրից հստակ կասեն, թե ինչպես են քվեարկելու բյուջեի նախագծին։

«Բյուջե են ներկայացրել, բայց չեն ներկայացրել յուրաքանչյուր կետի ենթատեքստը: Պարզապես թղթեր ու թվեր են ներկայացված»,- նշեց Միքայել Մանրիկյանը:

Նա, մասնավորապես, ասաց, որ բյուջեում կան կետեր, որոնք լիարժեք հիմնավորված չեն։ «Օրինակ՝ առողջապահական համակարգին 170 մլն է հատկացվում։ Նշվում է, որ գնվելու են նոր սարքավորումներ, բայց ինչի հիման վրա են կոնկրետ գնելու էդ սրքերը, նշված չէ։ Առողջապահական ծրագիր ներկայացնելիս հստակ մոնիթորինգ պետք է կատարված լինի։ Եթե դու ձեռք ես բերում սարքեր, պետք է նաև դրանք օգտագործող բժիշկների վերապատրաստում իրականացնես և զբաղվես դրա ֆինանսավորմամբ»,- ընդգծեց ավագանու անդամը։

Ավագանու մեկ այլ անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ նշեց, որ աշխատավարձերի մասով մանիպուլյացիա կա բյուջեում։ «Պետբյուջեից քաղաքային բյուջե հատկացումները մեծացել են՝ կապված մի շարք ոլորտներում աշխատավարձերի բարձրացման հետ։ Այսինքն՝ այդ աշխատավարձերը անմիջապես նպատակային ծախսեր են, և դրանք պարզապես հնարավոր չէ այլ ծախսերի վրա օգտագործել։ Բյուջեն կարող է մեծացել է, բայց այդ բյուջեում եղած գումարը բացառապես պատկանում է այդ սեկտորի մարդկանց՝ որպես աշխատավարձ»,- ասաց նա։  

 

  • Կիսվել: