շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Արվեստը՝ դպրոցում» նախագծի ամփոփիչ երեկոյին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Արվեստը՝ դպրոցում» նախագծի ամփոփիչ երեկոյին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում»
նախագիծը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի
շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության
դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում:

Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցեցին մշակութային
կրթօջախների շուրջ 1000 սաներ, ուսուցիչներ:

Աչքի ընկած պատանի երաժիշտները գալա համերգին ելույթ ունեցան արտիստի հետ
նույն բեմում:

  • Կիսվել: