ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում գրել

Երևանի փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում գրել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել։ Այս մասին փոխքաղաքապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է Տիգրան Վիրաբյանը։

Նշենք, որ երկու օր է կենդանաբանական այգում գրանցվում է կենդանիների անկման դեպքեր։ Պատճառը, ըստ այգու տարածած հաղորդագրության, թափառող շներն են։

Մասնավորապես, հոկտեմբերի 31-ին  Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել  թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ: Вհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ  շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: 

Կենդանաբանական այգուց հայտնում են, որ այսօր էլ՝ նոյեմբերի 1-ի լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Այս անգամ էլ ոհմակը հարձակվել է Այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:

  • Կիսվել: