երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան

Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան

Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- ասվում է քաղաքապետի գրառման մեջ։ 

  • Կիսվել: