ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Երևանի հենց կենտրոնում գտան ու ձերբակելեցին uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողին

Երևանի հենց կենտրոնում գտան ու ձերբակելեցին uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողին

Երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան–Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: