ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են Ford Transit-ն ու ավտոբուսը և կայանված 2 ավտոմեքենա․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են Ford Transit-ն ու ավտոբուսը և կայանված 2 ավտոմեքենա․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 2 ավտոմեքենայի, որոնցից մեկն էլ բախվել է այլ ավտոմեքենայի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հովհաննես Գրիգորյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գևորգ Մնացականյանի գլխավորութամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Այս պահին դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Հովհաննես Սիմոնյան,և ես 3րդ վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գևորգ Մնացականյան։ պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունը և քննչական բաժինը պարզում են վթարի մասնակից Ford Trasit-ի և ավտոբուսի, ինչպես նաև կայանված, սակայն վթարված ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մ
© https://shamshyan.com/hy/article/2023/07/18/1242902

  • Կիսվել: