հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի ավագանու անդամը առաջարկում է գետնանցումները կահավորել հայ գործիչների լուսանկարներով՝ Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակով

Երևանի ավագանու անդամը առաջարկում է գետնանցումները կահավորել հայ գործիչների լուսանկարներով՝ Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը նամակով այսօր դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով՝ նկատի ունենալով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր դիմեցի Երևանի քաղաքապետին, որպեսզի օգտագործելով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը, որտեղ տեղադրված են հայ մեծերի նկարները, առաջարկել եմ հետևյալը.
համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով: Բոլոր այն գետնանցումները, որոնք նախատեսվում է հանձնել մասնավոր սեկտորին՝ մրցութային պայման սահմանել վերոնշյալ կահավորանքի ձևը:

Այս գաղափարը նպատակ է հետապնդում՝ հայ մշակութային, քաղաքական, սպորտայինև այլ ոլորտների ներկայացուցիչների գործունեությանը ծանոթ դարձնել զբոսաշրջիկներին և ոչ միայն:

Մարդիկ հաճախ են լինում հասարակական վայրերում՝ հատկապես գետնանցումներում և այնտեղ տեղադրված յուրաքանչյուր դետալ մնում է մարդկանց տեսողական հիշողությունների մեջ»,-գրել է Սարգսյանը:

  • Կիսվել: