հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ

Վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ

Օգոստոսի 13-ին, ժամը 19։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Mercedes E» (վարորդ՝ Ա․Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել սահմանազատում և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: