ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է շրջվել, կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է շրջվել, կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 17:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ք․ Հ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

 

  • Կիսվել: