կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes-Benz» և «Lexus». կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes-Benz» և «Lexus». կան տուժածներ

Հուլիսի 28-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1994 թ.), «Lexus» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1983 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Մ. Մ.-ին (ծնված 1983 թ.), Հ. Կ.-ին (ծնված 1951 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: