երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած՝ 3 մարդու կյանք խլած վթարի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած՝ 3 մարդու կյանք խլած վթարի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

2023թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի՝ կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» Բ/Կ:

Ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայով Ձորի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։

 

Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ

  • Կիսվել: