չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Արագածոտնում «Nissan Tiida»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կան վիրավորներ. մեքենան վերածվել է մոխրակույտի

Արագածոտնում «Nissan Tiida»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կան վիրավորներ. մեքենան վերածվել է մոխրակույտի

Մարտի 24-ին՝ ժամը 11։28-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մուղնի թաղամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ 
 
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: