Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժած
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, իսկ վիրավորը՝ նրա հայրը։



