հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երեխայի ծննդյան նպաստի չափը կտրուկ կաճի. Բաթոյան

Երեխայի ծննդյան նպաստի չափը կտրուկ կաճի. Բաթոյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2020 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ 2020 թ. Հայաստանում կտրուկ կաճի երեխայի ծննդյան նպաստի չափը:

«Այժմ նպաստը կհասնի 300 հազար դրամի: Բացի այդ, կբարձրանա նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը»,-նշել է Բաթոյանը:

Երեխայի ծնվելուց հետո մայրը կարող է արձակուրդ վերցնել մինչեւ 3 տարի ժամկետով՝ ստանալով նպաստը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հուլիսի 1-ից:

  • Կիսվել: