ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Երեխաները ոչխար ու ձի էլ են սիրում, լավ ա չեք բերում»․ Հրաչյա Սարգսյան

«Երեխաները ոչխար ու ձի էլ են սիրում, լավ ա չեք բերում»․ Հրաչյա Սարգսյան

Oգոստոսի 1-ին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ փողոցային առևտրին՝ առանձնացնելով հատկապես Հյուսիսային պողոտայի վիճակը։

«Երեկ էի քայլում Հյուսիսային պողոտայով, ուզում եմ հասկանալ՝ դա ի՞նչ բան է․ շան ձագեր են վաճառում փողոցում»։ Ի պատասխան քաղաքապետի նկատառմանը, մեկնաբանություն հնչեց, որ այդ առիթով արդեն իսկ կազմվել են արձանագրություններ։

«Նորմալ չի, որ Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառվում, հարցնում եմ՝ ի՞նչու եք բերել, ասում են, որ երեխաները ուրախանան։ Երեխաները ոչխար ու ձի էլ են սիրում, լավ ա դա չեք բերում»․ ավելացրել է քաղաքապետը։


  • Կիսվել: