երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երեխաների հետ հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավել ուշադիր լինել. կանխարգելիչ խորհուրդներ` ԱՀԿ-ից

Երեխաների հետ հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավել ուշադիր լինել. կանխարգելիչ խորհուրդներ` ԱՀԿ-ից

Ամառը սպասված ժամանակահատված է բոլորիս համար` ծով, արև, ճամփորդություն: Երեխաների հետ հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է առավել ուշադիր լինել նրանց հանդեպ, տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
 
«Երեխաները մշտապես պետք է մեծահասակների ուշադրության ներքո լինեն:
Աշխարհում ամեն տարի 200 հազարից ավելի մարդ մահանում է ջրահեղձության պատճառով. նրանցից շուրջ 82 հազարը` 1-ից 14 տարեկան երեխաներ են:
Կանխարգելիչ խորհուրդներ` ԱՀԿ-ից:
 
Սովորեցրե՛ք երեխային լողալ:
Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության ջրի մոտ` նույնիսկ մի պահ:
Մի՛ օգտագործեք ալկոհոլ լողալուց առաջ:
 
Զգո՛ն եղեք և տեղեկացված եղանակի կանխատեսումների մասին, ստուգե՛ք ջրի պայմանները լողալուց առաջ:
Օգտագործե՛ք անվտանգությունն ապահովելու միջոցներ` փրկարար օղակներ, բաճկոններ, սովորե՛ք ճիշտ օգտագործել դրանք»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: