երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երեւանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր

Երեւանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր

 Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին:

Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:

Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել էր էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

 
Возможно, это изображение 2 человека, люди стоят и текст
Возможно, это изображение 1 человек и стоит

  • Կիսվել: