հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութի մասին չբարձրաձայնելու դիմաց կոնկրետ ուժ ինձ ակնարկ է արել, որպեսզի հարեմ իրենց. թանգարանի տնօրեն

«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութի մասին չբարձրաձայնելու դիմաց կոնկրետ ուժ ինձ ակնարկ է արել, որպեսզի հարեմ իրենց. թանգարանի տնօրեն

«Էրեբունի» պատմամշակությաին արգելոցի տարածքում նակարահանված 18+ ժապավենով կոնկրետ քաղաքական ուժ փորձել է շանտաժի ենթարկել արգելոցի տնօրենին։ Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասել է Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը` Միքայել Բադալյանը։

Նա հավաստել է, որ դա իշխանական ուժ չի եղել։ «Հակառակը, ինձ փորձել են դարձնել «հականիկոլական»», - պարզաբանել է տնօրենը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ որևէ քաղաքական ուժի չի հարում և տեսանյութը հրապարակելով նրան շանտաժի ենթարկելու իմաստը եղել է հենց կոնկրետ ոչ իշխանական ուժի շարքերը ներգրավելը։

«Ինձ ասել են հարեմ այդ ուժին, որպեսզի տեսանյութը չհրապարակվի, սակայն ես մերժել եմ»,- մանրամասնել է Բադալյանը։

Նա նաև հավելել է, որ բոլոր այդ մանրամասները կպատմի նախաքննության ընթացքում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Էրեբունի» պատմամշակութային արգելոցի տարածքում օտարերկրացիների կողմից նկարահանվել է 18+ տեսանյութ և հրապարակավել համացանցի տիրույթում, ինչը մեծ հանրային արձագանքի է արժանացել։

  • Կիսվել: