հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրեբունի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. 10 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր (տեսանյութ)

Էրեբունի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. 10 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր (տեսանյութ)

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  • Կիսվել: