ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էրդողանն ու Ալիևը այն մարդիկ են, որ 20 տարի քարոզել են հայերի նկատմամբ ատելություն՝ այդպես խաղաղություն չի հաստատվում․ Սիլկով

Էրդողանն ու Ալիևը այն մարդիկ են, որ 20 տարի քարոզել են հայերի նկատմամբ ատելություն՝ այդպես խաղաղություն չի հաստատվում․ Սիլկով

Զարմանում եմ, որ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ ժողովրդին համոզում են, թե իբր շուտով Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Կոնստանտին Սիվկովը։

«Թուրքերը կոնֆլիկտի մեջ են գրեթե բոլոր հարևան երկրների հետ` Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի հետ։ Նույնիսկ Վրաստանի տարածքները Էրդողանը հայտարարում է, որ թուրքական են։ Ու հիմա ո՞նց կարող են Էրդողանն ու Ալիևը Հայաստանի նկատմամբ փոխել իրենց վերաբերմունքը։ Էրդողանն ու Ալիևը այն մարդիկ են, որ 20 տարի քարոզել են հայերի նկատմամբ ատելություն, հայերին անվանել են քոչվորներ։

Նույնիսկ պատերազմից հետո` ինչ վիրավորանքներ ասես, որ չեն հնչեցնում հայերի հասցեին, ռազմագերիներին չեն վերադարձնում։ Ի՞նչ խաղաղություն. Այդպես խաղաղություն չի հաստատվում»,- գրել է փորձագետը։

  • Կիսվել: