ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երաժշտության ձայնը բարձր է եղել, չեմ լսել ոստիկանի պահանջը․ լարվածություն՝ ոստիկանի ու ավտոերթի մասնակցի միջև

Երաժշտության ձայնը բարձր է եղել, չեմ լսել ոստիկանի պահանջը․ լարվածություն՝ ոստիկանի ու ավտոերթի մասնակցի միջև

Երևանում «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում միջադեպ է գրանցվել: Ոստիկանները կանգնեցրել են ավտոերթի մասնակիցներից մեկի ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները ևս դուրս եկան մեքենաներից:

Ոստիկանները նշեցին, որ մեքենան կանգնեցրել են իրենց օրինական պահանջին չենթարկվելոււ համար, վարորդը, սակայն պնդում էր, որ երաժշտության բարձր լինելու պատճառով չի լսել նրանց պահանջը։ Վարորդի հարցին՝ արձանագել են իրավախախտում, ծառայողները պատասխանեցին, որ ոչ։

«Երաժշտության ձայնը բարձր է եղել, չեմ լսել ոստիկանի պահանջը, կարո՞ղ եք ապացուցել՝ ես ենթարկվել եմ ոստիկանների օրինական պահանջին, թե ոչ»,- ասաց վարորդը

Հիշեցնենք, որ այսօր Երևանում «Դիմադրություն» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը  8:00-ից սկսելու են տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, իսկ հանրահավաք տեղի չի ունենալու հաշվի առնելով եղանակային պայմանները

  • Կիսվել: