Դեմ ենք տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին տուգանելուն. ակցիա ԱԺ–ի մոտ (ուղիղ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ակցիա են իրականացնում Ազգային ժողովի առջեւ։ Նրանք իրենց բողոքն են հայտնում տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։
«Բոյկոտը սահմանափակելուն եւ քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»,– խորհրդարանի շենքը մտնող պատգամավորներին է դիմում «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը։
Նշենք, որ ՔՊ–ն ԱԺ օրակարգ է բերել մի նախագիծ, որով տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող ուղեւորները պետք է տուգանվեն։