հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էլեկտրոնային ԶԼՄ-ներում տոտալիզատորների գովազդը կթույլատրվի 22:00-ից 07:00-ն

Էլեկտրոնային ԶԼՄ-ներում տոտալիզատորների գովազդը կթույլատրվի 22:00-ից 07:00-ն

Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներում տոտալիզատորների գովազդի վրա ժամանակավոր սահմանափակումներ կդրվեն: Այս մասին Ազգային ժողովի նիստին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

 

Ավելի վաղ, ինչպես նշեց նախարարը, առաջարկվում էր որոշ սահմանափակումներ մտցնել  էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության մեջ: Այդպես, դրանց թույլատրվում էր խաղերի եւ տոտալիզատորների գովազդ տեղադրել իրենց էջերին, սակայն այդ գովազդները չպետք է գերազանցեին էջի ընդհանուր չափի 20 տոկոսը:

Այնուամենայնիվ, որոշվեց այս սահմանափակումը փոխարինել մեկ այլ՝ ավելի որոշակի սահմանափակումով:

«Էլեկտրոնային ԶԼՄ-ներում տոտալիզատորների գովազդը կթույլատրվի 22:00-ից 07:00-ն», - պարզաբանեց Հայրապետյանը:

  • Կիսվել: