կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Դիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Դիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում հայտնաբերել են ՈւԱԶ մակնիշի փայտանյութով բեռնված մեքենա: Այդ մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։

  • Կիսվել: