ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ՝ մեր դիակը. Հայր Ասողիկ Կարապետյան

Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ՝ մեր դիակը. Հայր Ասողիկ Կարապետյան

Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ՝ մեր դիակը»,-գրել է նա։

Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ են այս պահին հավաքված Մայր Աթոռի մոտ։ Հավանաբար նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

  • Կիսվել: