երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Եկեղեցու պատին ներկով գրառումներ անողին հայտնաբերել են (տեսանյութ)

Եկեղեցու պատին ներկով գրառումներ անողին հայտնաբերել են (տեսանյութ)

Հունվարի 30-ին, ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում ստացվեց, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով  5-ից 6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։

Բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ։ Նա հրավիրվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Անչափահասը հանձնվել է ծնողին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: