շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էջմիածնի բնակիչը պնդում է՝ թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխար

Էջմիածնի բնակիչը պնդում է՝ թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխար

Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, թոշակառուներ են, ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։ 

Տղամարդու խոսքով՝ վիրավոր կենդանիները հաստատ չեն ապրի։ Հոշոտված ոչխարների մի մասը գոմում են եղել, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։

Տղամարդը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը գայլի հարձակում  չէ ու նշել՝ միանշանակ թափառող շներն են արել՝ 7-10 շուն: Նա հավելել է, որ կրել են խոշոր չափի նյութական վնաս, իսկ թափառող շները մեծ խնդիր են ստեղծում բնակչության համար:

  • Կիսվել: