Եղբայր, խնդրում եմ, միշտ դիմակով եղեք. վարչապետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին դիմակ բաժանեց Երևանի փողոցներում: Նա քաղաքացիներին հորդորում էր դիմակ կրել, իսկ քաղաքացիները նրան դիմում էին զանազան հարցերով:
Այսպես՝ քաղաքացիներից մեկն ասաց, որ իր ընկերուհուն արտասահմանից բերել-հասցրել է Հայաստան, սակայն այստեղ աշխատանք ու ապրուստ չկա: ՛՛Ինչ է լինելու այս ժողովրդի վիճակը՛՛,-հարցրեց նա:
Վարչաետն էլ պատասխանեց. ՛՛Պետք է կորոնավիրուսը հաղթահարենք, աշխատենք և լուծենք, ուրիշ տարբերակ չկա՛՛:
Կինն արձագանքեց. ՛՛Այնպես արեք, որ ժողովրդի համար էլ լավ լինի՛՛:
Վարչապետը խոստացավ՝վիրուսը հաղթահարենք, կանենք։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հեռվից նկատեց առանց դիմակի քաղաքացիների, մոտեցավ և ասաց. ՛՛Եղբայր, խնդրում եմ, միշտ դիմակով եղեք՛՛:
Իսկ երեխաներին հորդորեց բակ դուրս գալ դիմակով:


