հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ, Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը կայցելի Բաքու, ապա՝ Երևան

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ, Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը կայցելի Բաքու, ապա՝ Երևան

Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը մինչև շաբաթվա վերջ Հայաստան և Ադրբեջան կայցելի կողմերի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ
 
«Ի շարունակություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների՝ դեսպան Բրիս Ռոքֆոյը, որը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացն է, այս շաբաթ կուղևորվի Բաքու, այնուհետև Երևան», - նշել է պաշտոնյան։
 

  • Կիսվել: