երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրեր գոյություն ունեն և´ ՀՀ-ում, և´ Թուրքիայում․մանրամասներ

Ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրեր գոյություն ունեն և´ ՀՀ-ում, և´ Թուրքիայում․մանրամասներ

Թուրքիայի Էրզրում քաղաքում է գտնվում աշխարհի ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրերից մեկը։ Էրզրումի նահանգի Փալանդոքեն շրջանի Աբդուռռահման Ղազի թաղամասի մոտակայքում գտնվող զառիվեր ճանապարհն է, որը չի օգտագործվում մեքենաների կողմից, սակայն հետաքրքրություն է առաջացրել վարորդների շրջանում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Երբ արագությունն իջնում է 0-ի, և վարորդն արգելակից հանում է ոտքը, ավտոմեքենան սկսում է ինքնուրույն բարձրանալ վեր թեք ճանապարհով։ Տեղի բակիչները համոզված են, որ դա պարզապես ուժեղ մագնիսական դաշտի հետևանք է:

Նշենք, որ Հայաստանում ևս կա նման վայր, դա դեպի Արագած լեռ տանող ճանապարհի մի հատվածն է։

Աշխարհի տարբեր կետերում կան նմանատիպ վայրեր, ինչպես օրինակ՝ Անգլիայի հակառակ հոսող ջրվեժը, ԱՄՆ-ի Հուվերի ամբարտակը և Սատանայի աշտարակը, Մյանմարի Ոսկե քարը և Արգենտինայի Դավասկոյի քարը։

  • Կիսվել: