ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում բոլոր անձինք կենթարկվեն բուժզննության. նախագիծն ԱԺ-ում է

Ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում բոլոր անձինք կենթարկվեն բուժզննության. նախագիծն ԱԺ-ում է

Հայաստանում օրենքի մակարդակում ամրագրվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:

«Նախատեսվում է, որ ձերբակալված բոլոր անձինք ենթարկվելու են բուժզննության ձերբակալումից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Օրենքի մակարդակում նախատեսում ենք, որ այդ բուժզննությանը կարող է մասնակցել նաև տվյալ անձի կողմից ընտրված բժիշկը»,-ասաց Ղազարյանը:

Օրենքի մակարդակում սահմանվում է նաև խոշտանգման դեպքերում արձանագրության կազմման միասնական ստանդարտ, որը պետք է լրացնի բուժաշխատողը: Սահմանվում են նաև այն դեպքերը, որոնց առկայության պարագայում բուժաշխատողը պետք է տվյալ արձանագրությունը: 

 

  • Կիսվել: