հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը․ զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ

Դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը․ զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ

«Սուրմալու» առևտրի կենտրոն նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիներից 28-ը ստացիոնար բուժում է ստանում։ Այս մասին  տեղեկանում է ԱԻՆ-ից։

Նշվում է, որ ժամը 23։00-ի դրությամբ՝ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի եւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է  մոտ 150 կամավոր։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետեւյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ՝ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երեւանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ եւ յոթ լրացուցիչ տեխնիկա։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան եւ Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

  • Կիսվել: