երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա:

Երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:

Երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների խիստ հսկողության տակ:

  • Կիսվել: