երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Դպրոցները ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն չկա. Թորոսյան

Դպրոցները ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն չկա. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին զարմացրել է պոլիկլինիկայի բժիշկների վերաբերմունքը, որոնք Չինաստանից ժամանած քաղաքացուն պոլիկլինիկայից դուրս են արել։

Նշենք, որ այդ մասին քաղաքացին ասել էր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։

«Ես, անկեղծ ասած, զարմացա նման վերաբերմունքից։ Դա ընդհանրապես դուրս է թե՛ բժշկական գիտելիքների, և թե՛ վարվելակերպի շրջանակներից»,- նշեց նախարարը և  խնդրեց հայտնել տվյալ պոլիկլինիկայի անունը։

Նրա խոսքով՝ եթե Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկա է, քաղաքապետարանին կխնդրեն միջոցներ ձեռնարկել, եթե նախարարության ենթակայության է, ապա իրենք միջոցներ կձեռնարկեն։

«Նման բաներն անթույլատրելի են, հակառակը՝ բժշկական անձնակազմը պետք է զբաղվի ախտորոշումով և բուժումով։ Կարծում եմ, որ դա եզակի դեպք է և համատարած բնությ չի կրում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել Երևանի բոլոր պոլիկլինիկաների տնօրենի հետ՝ նոր մարտահրավերին դիմակայելու առումով։

Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա: 

  • Կիսվել: